00:00:00

Ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների ներկայացուցիչների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել. վարչապետ

11:54, 29 օգոստոս 2019

Այսօր Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում  ձեռք  է բերվել պայմանավորվածություն, որ շատ արագ կգույքագրվի  ռազմարդյունաբերության ոլորտի այն արտադրանքները, որոնք թողարկվում են ՀՀ-ում: «Կկազմենք ԶՈՒ առաջիկա 5 տարվա մոտավոր պահանջարկի պլան, ոլորտի հետ կաշխատենք 2 ուղղությամբ: Կառավարությունը խնդիր կդնի, որ տեղական արտադրողից լինեն ձեռքբերումները, եթե տեղական արտադրողները ի ցույց կդնեն իրենց արդյունավետությունը բարձրացնելուն, ինքնարժեքը ցածրացնելուն ուղղված կոնկրետ գործողություններ եւ ճանապարհային քարտեզ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին», -  ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այնուհետև վարչապետը դիմեց  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ ասելով. «Սա հանձնարարական է, եւ մեկամսյա պարբերականությամբ իրեն զեկուցվի իրավիճակի մաիսն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր