00:00:00

Մեկ օրում գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 35 հրդեհ. այրվել է մոտ 54 հա տարածք

10:50, 29 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 28-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 22 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ 1.5 հա, Դավթաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 15 հա, Արագածոտնի մարզի Ուշի գյուղում՝ 1 հա, Կարին գյուղում՝ 200 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 3 հա, Բամբակաշատ գյուղում՝ 5000 քմ, Արտաշատ-Շահումյան ավտոճանապարհին՝ 2000 քմ, Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում՝ 6000 քմ, Լոռու մարզի Արջուտ գյուղոմ՝ 1.5 հա, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 1 հա, Ձորաղբյուր գյուղում՝ 800 քմ, Ակունք գյուղում՝ 1 հա, Արամուս գյուղում՝ 4 հա, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 400 քմ, Կապան քաղաքում՝ 500 քմ, Սիսիան քաղաքում՝ 20 հա, Աշոտավան գյուղում՝ 4 հա, Քաջարան-Կապան ավտոճանապարհին՝ 600 քմ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 500 քմ, Տոլոս գյուղում՝ 400 քմ, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր-Ագարակաձոր ավտոճանապարհին՝ 1700 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր