00:00:00

Ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 8.1 տոկոս. դա հրաշալի թիվ է. Նիկոլ Փաշինյան

10:20, 29 օգոստոս 2019

Հուլիսի տնտեսական թվերը բավական տպավորիչ են ստացվել: Ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 8.1 տոկոս:  Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա հրաշալի թիվ է: Բացի դա՝ Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ՝ 16.1 տոկոս, Շինարարության աճ՝ 4.1 տոկոս, Առեւտրի շրջանառության աճ՝ 9.1 տոկոս, Ծառայությունների աճ՝ 14.9 տոկոս, Միջին անվանական աշխատավարձի աճ՝ 8 տոկոս, Արտահանման աճ՝ 19.5 տոկոս: Սրանք իսկապես շատ լավ թվեր են: Հասկանալի է, որ սա չի նշանակում, թե մենք բոլոր հարցերը լուծել ենք: Սա նշանակում է, որ առաջ ենք շարժվում: Բավականին լավ տեմպով»,- գրել է վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր