00:00:00

Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում այրվում է մոտ 6.5 հա անտառածածկ տարածք

22:38, 28 օգոստոս 2019 Պատահարներ

Վայոց ձորի մարզի Սարավան գյուղում օգոստոսի 28-ին՝ ժամը 06:30-ին բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երեք օպերատիվ խումբ և երեք մարտական հաշվարկ: Ժամը 11:30-ի դրությամբ այրվում է մոտ 6.5 հա անտառածածկ տարածք:
Ժամը 12:25-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 21 փրկարար, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 18 փրկարար, ՊՆ թիվ N զորամասից 15 զինծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի մարզային անտառտնտեսության մասնաճյուղից 10 աշխատակից, «Լիդիան Արմենիա» երկրաբանահետախուզական կազմակերպությունից 2 ջրատար, 1 ջրցան մեքենա (12 տոննա) և ԱԻՆ-ում վերապատրաստում անցած «Լիդիան Արմենիա» կազմակերպության արագ արձագանքման խումբը:
Ժամը 19:50-ին հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն: Օգոստոսի 27-ին, ժամը 11:59-ին հրդեհ է բռնկվել Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի անտառածածկ տարածքում: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր