00:00:00

Վրաստանում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիների բուժօգնության պարտքերը կվճարի կառավարությունը

00:16, 29 օգոստոս 2019

2019 թ. հունիսի 7-ին Թբիլիսի-Բաթումի ավտոճանապարհին վթարի  ենթարկված Mercedes A160  մակնիշի 51TA100 պետհամարանիշով ավտոմեքենայի հինգ ուղևորների՝ Վրաստանի բուժհաստատություներում բուժօգնություն ստացած ՀՀ քաղաքացիների ֆինանսական պարտավորությունները կփոխհատուցի ՀՀ կառավարությունը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության օգոստոստոսի 29-ի նիստի օրակարգում: Վթարի հետևանքով զոհվել էր ՀՀ երեք քաղաքացի զոհվել են, հինգը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ նախագծի հիմնավորման, Վրաստանի բուժհաստատություններում տուժածներին ցուցաբերված օգնության համար գոյացել են պարտքեր: Արթուր Միրիջանյան /17.12.1978թ, վարորդ/  - 7830 լարի, Միհրան Միրիջանյան /20.11.2005/ - 8557,92 լարի, Ռաֆայել Մաթևոսյան /31.12.2006/ - 450 լարի: Ընդհանուր պարտքը՝ 16837,92 լարի, կամ մոտ 6000 ԱՄՆ դոլար: «Քանի որ վերը նշված հիվանդները հետագա բուժումը Հայաստանում ստանալու նպատակով առանց վճարումների են դուրս գրվել Վրաստանի բուժհաստատություններից, նրանց ֆինանսական պարտավորությունների կատարումը երաշխավորել է ՀՀ դեսպանությունը: Որոշմամբ հատկացված գումարը տրամադրվելու է Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը` Վրաստանի բուժհաստատություններում տուժածներին ցուցաբերված օգնության համար գոյացած  պարտքերը փոխհատուցելու նպատակով»,- ասված է հիմնավորման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր