00:00:00

Ավտոմեքենայից տեղի է ունեցել վառելիքի արտահոսք. տուժածներ չկան

19:38, 28 օգոստոս 2019 Պատահարներ

Արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունում օգոստոսի 27-ին՝ ժամը 19:31-ին, ահազանգ է ստացվել, որ Գորիս-Որոտան  ավտոճանապարհի 13-րդ կմ-ին կցորդիչը պոկվել է բեռնատարից, ինչի հետևանքով տեղի է ունեցել արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Աշխատանքներին մասնակցել է նաև մեկ ջրատար ավտոմեքենա քաղաքապետարանից: Պարզվել է, որ Գորիս-Որոտան  ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Dong Fang» մակնիշի (վարորդ՝ ԻԻՀ քաղաքացի Ռեզա Ռ.) ավտոմեքենային ամրակցված 30 տ տարողությամբ կցորդիչի հատվածը ջարդվել, պոկվել է ավտոմեքենայից և ընկել, ինչի հետևանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք, տուժածներ չկան. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Կցորդիչը հատուկ տեխնիկայի օգնությամբ տեղափոխվել է անվտանգ տարածք և տեղում սահմանվել է հերթապահություն՝ մինչև արտահոսքի պարպվելը: Արտահոսել է մոտ 10 տոննա վառելիք: Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: Ավտոճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր