00:00:00

Ալեն Սիմոնյանը մանրամասնեց, թե ինչ է քննարկվել «Իմ քայլը» խմբակցության նիստում

17:59, 28 օգոստոս 2019

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը օգոստոսի 28-ին իր առաջին պաշտոնական նիստում քննարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի, ինչպես նաև սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովում սկսվող աշխատանքներին վերաբերվող հարցեր: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: «Նիստի ընթացքում պատգամավորների հետ քննարկումներ տեղի ունեցան տարբեր հարցերի շուրջ»,- ասաց Սիմոնյանը: Անդրադառնալով Ամուլսարի հարցի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Սիմոնյանը նշեց, որ Ամուլսարի հարցը խմբակցության որոշելու հարցը չի, կառավարության որոշելու հարցն է: Ըստ ԱԺ փոխնախագահի` դա գտնվում է մասնագիտական ոլորտում և խմբակցության ներսում կարող է միայն գնալ քննարկումներ, թե ով ինչ կարծիք ունի տվյալ հարցի հետ կապված: «Դա կառավարության հարցն է, որը, եթե եկավ Ազգային ժողով, այդ ժամանակ կքննարկենք: Մեր գործող կառավարությունը և ես , ինչպես նաև իմ գործընկերները լիակատար աջակցությունն ենք հայտնել մեր վարչապետին: Հարցը գտնվում է քննարկման փուլում: Վարչապետը ուղարկել է շրջակա միջավայրի նախարարություն, որպեսզի իր եզրակացությունը տա, երբ որոշումը կլինի, մենք այդ ժամանակ մեր կարծիքը կհայտնենք»,- ընդգծեց Սիմոնյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր