00:00:00

ԱԻՆ-ը Գյումրիում փողոցի աղբամանի մեջ նռնակի հայտնաբերման վերաբերյալ ահազանգ է ստացել

14:55, 28 օգոստոս 2019 Պատահարներ

 «911» ծառայությունում  օգոստոսի 28-ին, ժամը 13:32-ին  ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցում՝ աղբամանի մեջ, հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր