00:00:00

Հրդեհ Գոմք գյուղում. այրվում է մոտ 41 հա խոտածածկույթ

14:10, 28 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 28-ին, ժամը 06:17-ին Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: ժամը 06:17-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 10 փրկարար: Ժամը 12:40-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 3 փրկարար և 6 զինծառայող: Հիշեցնենք, որ ս.թ. օգոստոսի 25-ին Վայոց ձորի մարզի Գոմք գյուղում բռնկված հրդեհի մակերեսը կազմում է 41 հա խոտածածկույթ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Օգոստոսի 27-ին, ժամը 06:00-ից հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ժամը 08:15-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է 66 փրկարար ծառայող: Հրդեհի մակերեսը կազմում է մոտ 41 հա խոտածածկույթ: Ժամը 19:30-ի դրությամբ հրդեհաշիջմանը մասնակցել է 9 փրկարար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր