00:00:00

Գործարանային մետրոյի կայարանի մոտ մեքենաներ են բախվել միմյանց. դրանցից մեկում հրդեհ է բռնկվել

10:47, 28 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 28-ին, ժամը 06:31-ին «911» ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երևանի Գործարանային մետրոյի կայարանի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» (վարորդ՝ Գոռ Ի.) և «BMW» (վարորդ՝ Արթուր Բ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:43-ին, մարվել՝ 06:53-ին: Մինչ փրկարարների կանչ վայր հասնելը, Գոռ Ի.-ն հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ: Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի սրահն ու դռները՝ մասամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր