00:00:00

Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են ԱՄՆ դեսպանատան BMW X5-ն ու Opel-ը

03:28, 28 օգոստոս 2019 Պատահարներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 25-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյանի կոնյակի գործարանի հարևանությամբ բախվել են BMW X5 մակնիշի 01 T 003 AM համարանիշի և Opel մակնիշի .35 RM 338 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ BMW X5-ը հաշվառված է Հայաստանում տեղակայված ԱՄՆ դեսպանատան հաշվեկշռում, վթարի մեղավորն էլ եղել է Opel-ի վարորդը: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր