00:00:00

Լոռու և Կոտայքի մարզերի որոշ հատվածներում գազ չի լինի

17:32, 27 օգոստոս 2019

«Գազպրոմ Արմենիա»  ՓԲԸ-ն  տեղեկացնում է,  որ պլանային  աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 28-ին  ժամը 10.00-ից  մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ներսիսյան թաղամասի  (նախկին  Բանգլադեշ  թաղամաս)  բնակիչ-բաժանորդների և կենցաղային սպառում ունեցող կազմակերպությունների, իսկ  ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝ Կոտայքի մարզի Առինջ գյուղի թիվ 15, 17 փողոցների և Պ.Սևակի փողոցի 1, 2, 3, 4  փակուղիների  գազասպառողների գազամատակարարումը: Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր