00:00:00

Ուժանիս գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք

16:57, 27 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 26-ին, ժամը 09:10-ից Ուժանիս գյուղի վերջնամասում գյուղի երկու բնակչի, «Հայանտառ» ՊՈԱԿ Կապանի մասնաճյուղի և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի մեկական աշխատակցի կողմից սահմանվել է  հերթապահություն: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Օգոստոսի 26-ին, ժամը 15:03-ին«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ուժանիս գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 10 փրկարար ծառայող և «ՉԱԱՐԱՏ Կապան» ՓԲԸ-ից 1 ջրատար: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի ողջ անձնակազմը: ժամը 17:45-ին հրդեհը մեկուսացվել է: Գյուղացիների և Ուժանիս գյուղի 2 բնակչի կողմից սահմանվել է հերթապահություն: Այրվում է մոտ 2 հա բուսածածկույթ (1.5 անտառածածկ, 0.5 բուսածածկ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր