00:00:00

Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Եթովպիայում

12:25, 27 օգոստոս 2019

Հայաստանը նախատեսում է մինչեւ այս տարվա վերջ դիվանագիտական ներկայացուցչություն բացել Եթովպիայում: Այս մասին  ելույթ ունենալով դեսպանների եւ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հավաքի ժամանակ ասաց արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նախարարը նշեց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության համար Աֆրիկյան մայրացամաքը մնում է դեռեւս նոր ուղղություն: «Այս նոր ուղղությունը բացում ենք Աֆրիկայում մեր պատմական բարեկամ Եթովպիայի հետ սերտ համագործակցություն հաստատելու ճանապարհով: Նախատեսվում է դեռեւս այս տարի բացել մեր դիվանագիտական ներկայացուցչությունը Ադիս Աբեբայում», - ասաց նախարարը՝ Եթովպիան բնութագրելով որպես  տարածաշրջանի  յուրօրինակ դարպաս:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր