00:00:00

Արարատի մարզում 37–ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի. վարորդը փախուստի չի դիմել

22:38, 26 օգոստոս 2019 Պատահարներ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստսոսի 25-ին Արարատի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 12:00-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ, 37-ամյա Վ. Հ.-ն Մասիս քաղաքի Արարատյան փողոցում իր վարած Mercedes մակնիշի 36 AT 800 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Մասիս քաղաքի բնակիչ, 10-ամյա Ն. Մ.-ին: Վարորդը փասխուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Մասիսի բժշկական կենտրոն և կատարվածի մասին ահազանգել ոստիկանության Մասիսի բաժին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: shamshyan.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր