00:00:00

Ծավ գյուղի սկզբնամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է

21:37, 26 օգոստոս 2019 Պատահարներ

Սյունիքի մարզի Ծավ գյուղի սկզբնամասում խոտածածկ տարածք է այրվել, սակայն բռնկված հրդեհը մեկուսացվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ահազանգը ստացվել է օգոստոսի 26-ին, ժամը 10:05-ին: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են թիվ N զորամասի 55 զինծառայող, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 25 և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 37 աշխատակից: Կանխվել է հրդեհի տարածման վտանգը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:40-ին. սահմանվել է հերթապահություն: Անհրաժեշտության դեպքում հրդեհաշիջման աշխատանքները կվերսկսվեն առավոտյան: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր