00:00:00

«Ամուլսար առանց հանքի» ակցիայի մասնակիցները կտրել են իրենց դիտողություն անողի ականջը (տեսանյութ)

16:10, 26 օգոստոս 2019 Պատահարներ

Մամուլում տարածված տեղեկություններով՝ 2 օր առաջ երեկոյան վիճաբանություն է տեղի ունեցել Վայոց ձորի Գնդեվազ գյուղում՝ «Ամուլսար առանց հանքի» ակցիա իրականացնող անձանց և 2 տղամարդկանց միջև։ Բանն այն է, որ ակցիայի մասնակիցները, խախտելով անդորրը, բղավոցներով շրջել են փողոցներում, երբ 2 տղամարդիկ փորձել են դիտողություն անել վիճաբանություն է սկսել նրանց միջև, որի հետևանքով ակցիա իրականացնողները կտրել են տղամարդկանցից մեկի ականջը, իսկ մյուսին՝ ծեծի ենթարկել: ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Ոստիկանության լրատվական բաժնից դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ հայտնեցին․ «Վիճաբանության արդյունքում 2 քաղաքացի վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Հարուցված քրեական գործի շրջանակում մեկ անձ ձերբակալվել է»,- փոխանցեցին ոստիկանությունից, սակայն այլ տեղեկություններ չհաղորդեցին: Տեսանյութը՝ Շիրակ Բունիաթյանի ֆեյսբուքյան էջից  https://www.facebook.com/100010197097701/videos/948957705454124/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր