00:00:00

Նախորդ շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 3 դեպք. 911

15:50, 26 օգոստոս 2019 Պատահարներ

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 19-25-ը գրանցվել է 916 դեպք, որից  689-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 146 կենցաղային կանչ, 591 հրդեհի ահազանգ, 78 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 108 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 13 քաղաքացի: Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 43 դեպք, որից 15-ում փրկարարները օձեր են հայտնաբերել: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 3 դեպք, տուժել է 3 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր