00:00:00

Կողոպուտ կատարելու կասկածանքով Մաշտոցի պողոտայից ոստիկանություն բերման ենթարկվեց 16-ամյա մի պատանի (տեսանյութ)

11:21, 26 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 20-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում հարվածել են իրեն և հափշտակել գումար, բջջային հեռախոս ու փախել: Ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացված տեղեկություններն իրացնելով ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները օպերատիվ գործողությունների շնորհիվ հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտեցին: Նույն օրը կողոպուտը կատարելու կասկածանքով Մաշտոցի պողոտայից ոստիկանություն բերման ենթարկվեց 16-ամյա մի պատանի: Նա խոստովանել է կատարածը: Գողոնն առգրավվել է: Կատարվում է հետաքննություն: https://www.youtube.com/watch?v=jcQCZVWQt9w

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր