00:00:00

Արտաշիսյան փողոցում այրվում է խոտածածկ տարածք

22:30, 25 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 25-ին, ժամը 21:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան  փողոցում գտնվող դպրոցի ետնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 8 հա խոտածածկույթ և տարածքը դժվարանցանելի է: Ժամը 21:24-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» աստիճան. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր