00:00:00

Փրկարարներին հաջողվել է կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը Կիևյան կամրջից

21:22, 25 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 25-ին՝ ժամը 17:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու (Էդիկ Բ., ծնված 1993 թ.) ինքնասպանության փորձը: Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր