00:00:00

Վրաերթ Շարուրի փողոցում. տուժածը հոսպիտալացվել է

17:07, 25 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 24-ին, ժամը 13:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 22 հասցեում գտնվող հրշեջ-փրկարարական ջոկատի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացին վրաերթի է ենթարկվել: Պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Հ.) վրաերթի է ենթարկել հետիոտն Սուսաննա Վ.-ին (ծնված 1961 թ.), ում փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: *** Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին, ժամը 18:34-ին  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վարդավանք գյուղի վերջնամասում այրվում է բուսածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:07-ին: Օգոստոսի 23-ին հրդեհի ընդհանուր մակերեսը կազմել է 22 հա (11 հա անտառածածկ և 11 հա բուսածածկ տարածք): Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են 4 փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսության 6 աշխատակից, Կաղնուտ գյուղի 5 բնակիչ և թիվ N զորամասից 50 զինծառայող: Մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են: Փրկարարների ու անտառտնտեսության աշխատակիցների կողմից իրականացվել է հերթապահություն: Օգոստոսի 24-ին, ժամը 06:30-ին հրդեհաշիջման աշխատանքները կրկին վերսկսվել են, որոնք մթության պատճառով դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր