00:00:00

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու ГАЗ 24-ը

11:29, 25 օգոստոս 2019 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:40-ի սահմաններում Մասիս Էջմիածին ավտոճանապարհի Զորակ-Դաշտավան գյուղերի խաչմերուկում բախվել են Հարություն Մարգարյանի վարած Mercedes մակնիշի 34 QD 325 համարանիշի և Արմեն Իսայանի վարած ГАЗ 24 մակնիշի 34 ZZ 102 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարատակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  shamshyan.com 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր