00:00:00

Տաքսու վարորդների զանգվածային ծեծկռտուք «Շերեմետեւո» օդանավակայանում

20:59, 24 օգոստոս 2019 Պատահարներ

Տաքսու երեք վարորդ ծեծկռտուք են սարքել Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի F տերմինալի մոտ։ Միջադեպը նկարահանել են ականատեսները, տեսանյութը հրապարակվել է ցանցում, տեղեկացնում է Ռեն ՏՎ-ն։ Կադրերում երեւում է, թե ինչպես է վարորդներից մեկը մերկ իրանով փորձում դիմակայել երկու տղամարդու։ Նա հարմարության համար անգամ կոշիկներն է հանել։ Դատելով տեսանյութից՝ բախման մասնակիցներից մեկի քիթը կոտրել են։ Թե ինչն է դարձել միջադեպի պատճառ՝ առայժմ հայտնի չէ։ Ծեծկռտուքից տուժողները բժիշկների օգնության կարիք են ունեցել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր