00:00:00

«Մալաթիա մոլ»-ի ողջ տարածքը պատվել է ծխով. բոլորին դիմակներ են բաժանում. տուժածների թիվն աճում է

20:26, 24 օգոստոս 2019 Պատահարներ

Երեւանում, «Մալաթի մոլ»-ի տարածքում շուրջ 5 ժամ առաջ բռնկված հրդեհի վայրում ծուխն այնքան է տարածվել, որ բոլորը ստիպված եղան դիմակներ հագնել: Ամբողջ հարակից տարածքը պատված է ծխով, որին նպաստում է նաեւ սկսված քամին: Որոշում կայացվեց բոլորի համար դիմակներ բերել, որոնք գտնվում են հրդեհի վայրում: Նշենք, որ դեպքի վայրում է «Մալաթիա մոլ»-ի սեփականատեր, գործարար Սամվել Ալեքսանյանը: Նա, ըստ էության, ղեկավարում է հրդեհաշիջման աշխատանքները. Նրա հրահանգով եւս մեկ ջրի մեքենա եկավ օգնելու հրշեջներին: Ծխից շատերի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից մի քանիսին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր