00:00:00

Երեւանում «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի հետևանքով տուժածների թիվը հասել է 6-ի. 2-ն այրվածքաբանական կենտրոնում են

18:40, 24 օգոստոս 2019 Պատահարներ

Երեւանում «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի հետևանքով նախնական տվյալներով տուժածների թիվը հասել է 6-ի: Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի փոխանցմամբ, 4 անձ տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վերջիններս լուրջ վնասվածքներ չունեն՝ ստանում են առաջին օգնություն։ Եվս 2 տուժած տեղափոխվում է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն։ Առողջական վիճակի մասով տեղեկությունը կհաղորդվի լրացուցիչ։ Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր