00:00:00

Արագածոտնի մարզում Opel-ը բախվել է ԶԻԼ-ին, որը կողաշրջվել է. վարորդներից մեկը հոսպիտալացվել է

15:39, 24 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 24-ին, ժամը 06:29-ին  «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ-Էջմիածին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ» (վարորդ՝ Արտակ Ի., ծնված 1964 թ.) և «Opel Astra» (վարորդ՝ Ժորա Մ., ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել: Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր