00:00:00

Նոր մանրամասներ՝ Կրասնոդարի երկրամասում հայերի մասնակցությամբ ողբերգական վթարից

13:25, 24 օգոստոս 2019 Պատահարներ

ՌԴ-ում ՀՀ դեսպանության հաղորդած նոր տվյալներով` Կրասնոդարի մարզի Արմավիրի մերձակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվել է Արմավիրի բնակիչ, Nissan Qashqai-ի 65-ամյա վարորդը, ինչպես նաև Opel ավտոմեքենայում գտնված երեք մարդ՝ Հայաստանի քաղաքացիներ 35-ամյա վարորդը, 31-ամյա և 81-ամյա ուղևորուհիները։ Վթարի հետևանքով տուժել է նաև մինիվենի 9-ամյա ուղևորուհին, որը ևս Հայաստանի քաղաքացի է: Նա տեղափոխվել է Արմավիրի քաղաքային հիվանդանոց, այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վթարի հետևանքով ստացած վնասվածքներից տեղում մահացել են երկու վարորդները, ինչպես նաև Opel-ի երկու կին ուղևորները: Հիվանդանոց է տեղափոխվել 6-ամյա աղջիկ՝ Opel-ուղևորուհին, հաղորդում է Ռուսաստանի ՆԳՆ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր