00:00:00

Վրաերթ Լոռու մարզում. Վանաձորում Mercedes-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին

11:07, 24 օգոստոս 2019 Պատահարներ

Երեկ՝ օգոստոսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 20:00-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 SR 032 համարանիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Աղայան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, օգնել է տուժածին շտապօգնության մեքենայով տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի ծառայողները՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Արզումանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է Mercedes-ի վարորդի և վրաերթի ենթարկվածի ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր