00:00:00

Արցախում բախվել են «ԳԱԶ-53»-ն ու «Hyundai Sonata»-ն. վերջինս ամբողջությամբ այրվել է. կան վիրավորներ

10:34, 24 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 23-ին ժամը 20:35-ի սահմաններում մայրաքաղաքի բնակիչ, 38-ամյա Ռ.Հ-ն վարելով «HYUNDAI SONATA» մակնիշի ավտոմեքենան, երթեւեկության ընթացքում բախվել է Ասկերանի շրջանի բնակիչ, 48-ամյա Ա.Հ.-ի կողմից վարվող GAZ-53 մակնիշի ավտոմեքենայի հետեւի մասին: Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով Ռ.Հ-ն եւ նրա ուղեւոր` մայրաքաղաքի բնակչուհի, 18-ամյա Ա.Կ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն։ Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ամբողջությամբ այրվել է «HYUNDAI SONATA» մակնիշի ավտոմեքենան: Պատահարի պատճառները պարզելու ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ։ Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր