00:00:00

Մի քանի ժամ է, հրշեջները, ոստիկանները, զինվորականներն ու քաղաքացիները պայքարում են Վայոց Ձորի մարզի Հերմոն գյուղի Եղեգիսի կիրճում առաջացած խոշոր հրդեհի դեմ

23:47, 23 օգոստոս 2019 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 23-ին, հերթական հրդեհի դեպքն է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 14:53-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հերմոն գյուղում այրվում է անտառածածկ տարածք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, 1 օպերատիվ խումբ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի 3 օպերատիվ խումբ: Տեղում եղել են նաև ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և պաշտպանության նախարարության N զորամսի զինվորներն ու Եղեգնաձորի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը: SHAMSHYAN.com-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ կրակի տարածման դեմ պայքարում են ինչպես հրշեջները, ոստիկաններն ու զինվորականները, այնպես էլ մեծ թվով գյուղացիներ ու մի քանի բնապահպաններ: Բժիշկներն էլ իրենց հերթին հերթապահություն եհն իրականացնում, որպեսզի, եթե իրենց կարիքը լինի, ապա շտապ առաջին բուժօգնությունը ցուցաբերեն տուժածներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր