00:00:00

Բալահովիտում ակումբի տնօրենը գարեջրի կոտրած շշով հարվածել է 36-ամյա մի տղամարդու

23:07, 23 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 22-ին, ժամը 04.22-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «գլխի և պարանոցի շրջանի ծակած-կտրած վերքեր» ախտորշմամբ բուժօգնության է դիմել Երևանի բնակիչ 36-ամյա մի տղամարդ: Ոստիկանության Նոր Նորքի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նա վնասվածքը ստացել է Աբովյան քաղաքում՝ վիճաբանության ժամանակ: Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ահազանգից երկու ժամ առաջ Բալահովիտ գյուղում գտնվող մի ակումբում ծագած անհիմն վիճաբանության ժամանակ տուժողին գարեջրի կոտրած շշով հարվածել է ակումբի 25-ամյա տնօրենը: Նույն օրը երեկոյան նա, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, Երևանի Կոմիտասի պողոտայից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր