00:00:00

Իսակովի պողոտայում բախվել են «Ford» և «Toyota Vitz» մակնիշների ավտոմեքենաները

22:14, 23 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 23-ին, ժամը 12:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 32/1 հասցեում բախվել են «Ford» (վարորդ՝ Կարեն Հ.) և «Toyota Vitz» (վարորդ՝ Հայարփի Հ.) մակնիշների ավտոմեքենաները: Տուժածներ չկան: Փրկարարները փակել են «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր