00:00:00

Mitsubishi-ն «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին բախվել է ծառին և արմատից տապալել այն. կա տուժած

20:34, 23 օգոստոս 2019 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում Mitsubishi Pajero io մակնիշի 34 FN 133 համարանիշի ավտոմեքենայի վարորդը «Զվարթնոց» օդանավակայանի ճանաարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատ բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով ծառը արմատից տապալվել է: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ավագ տեսուչ Հակոբ Ջանյանն ու տեսուչ Արգիշտ Հարությունյանը: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Ժիրայր Մարգարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր