00:00:00

Գյումրիում թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել 33-ամյա մի տղամարդ

18:50, 23 օգոստոս 2019 Պատահարներ

Հանրապետությունում շարունակվում է «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը: Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի և Շիրակի մարզային վարչությունների ու Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողների համատեղ միջոցառման արդյունքում օգոստոսի 22-ին, ժամը 19.20-ին, Բուլվարային փողոցում գտնվող դպրոցի դիմացից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման է ենթարկվել Գյումրու բնակիչ, 33-ամյա մի տղամարդ: Նրա անձնական խուզարկությամբ գրպաններից հայտնաբերվել է 12 մլ տարողությամբ երկու ներարկիչ՝ 3,5 մլ և 4,5 մլ մուգ շագանակագույն հեղուկներով: Նա հայտնել է, որ ներարկիչների հեղուկը պիրալգին տեսակի դեղահաբերի, բենզինի և այլ նյութերի միախառնումից ստացված թմրամիջոց է, պատրաստել է կիսաքանդ շինության մեջ՝ ներարկվելու միջոցով օգտագործելու նպատակով: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր: https://www.youtube.com/watch?v=tT737jre9K4

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր