00:00:00

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է. տուժածներ չկան

19:55, 22 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 22-ին, ժամը 17:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:23-ին, մարվել՝ 17:39-ին: Տուժածներ չկան: Արարատյան փողոցի թիվ 3 տան դրմաց գտնվող Հայկ Գ.-ին պատկանող «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր