00:00:00

Գառնիի ձորում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է երկրորդ ուղևորը

18:58, 22 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 21-ին, ժամը 06.00-ին, «Այրվածքային գիտական կենտրոնից» ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող 31-ամյա ուղևոր Անտոն Կուլյամինը մահացել է: Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին, ժամը 18.50-ին, ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Գառնիի տաճարի հարակից ձորում «Նիվա» մակնիշի մեքենա է այրվում: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, Գառնիի ձոր տանող ճանապարհին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել ավտոմեքենայի սրահում. 35-ամյա վարորդը և 31-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ մյուս ուղևորուհին մեքենայում ամբողջությամբ այրվել է: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր