00:00:00

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. ցեմենտով բարձված Daewoo մակնիշի բեռնատարը կողաշրջվել է

17:50, 22 օգոստոս 2019 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։55-ի սահմաններում Daewoo մակնիշի 506 ՏՍ 54 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Սենիկ Ա-ն Գորիս-Կապան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դեռևս անհայտ պայմաններում կողաշրջվել է։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է Գորիսի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Վահե Աբգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր