00:00:00

Տավուշի Մովսես գյուղի «Յոլկուտ» հանդամասում այրվել է 13 հա տարածք

16:38, 22 օգոստոս 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 21-ին, ժամը 16:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Մովսես գյուղում՝ խոտածածկ տարածքում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի խմբի 3 փրկարար ծառայող: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մովսես գյուղի «Յոլկուտ» կոչվող հանդամասում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:45-ին, մարվել՝ 18:26-ին: Այրվել է մոտ 13 հա խոտածածկույթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր