00:00:00

Լոռու մարզում 33-ամյա վարորդը, Toyota Corolla–ով մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս

22:03, 21 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 21-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Նարինե Շ.-ն ի վարած Toyota Corolla մակնիշի 78 NR 777 համարանիշի ավտոմեքենայով Լոռի Բերդ գյուղից դեպի Ստեփանավան ավտոճանապարհի Ստեփանավանի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս: Վթարի հետևանքով վարորդ Նարինե Շ.-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Ստեփանավան բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր