Թուրքիայի Իզմիր նահանգի Քարաբաղլարը, Սեֆերիհիսար և Մենդերես շրջաններում երեք օր տևած անտառային հրդեհները գրեթե ամբողջությամբ մարվել են օգոստոսի 20-ին միայն։
Մարման աշխատանքներին խոչընդոտում էր 70 կմ/ժամ արագությամբ քամին, փոխանցում է ermenihaber-ը:
Հրդեհը վնասել է շուրջ 500 հեկտար անտառածածկ մակերեսով տարածք։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 20 ուղղաթիռ և 200 հրշեջ մեքենա։ Կրակից տուժել են նաև տեղի բնակիչները, որոնցից շատերը կորցրել են իրենց տներն ու այգիները։ Բնակչության կրած վնասի չափերի մասին առայժմ հստակ տեղեկատվություն չկա։