00:00:00

Արմավիրում Volkswagen Tuareg-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. Վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր է

17:59, 21 օգոստոս 2019 Պատահարներ

Արմավիրի մարզում, այսօր՝ օգոստոսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 15։00-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ՝ 32-ամյա Հայկ Մ.-ն իր վարած Volkswagen Tuareg մակնիշի 57 ZZ 555 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 21 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03, այնուհետեւ ոստիկանություն եւ օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Բժիշկներն օպերատիվորեն ժամանել են դեպքի վայր, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին եւ Վաղարշապատի հիվանդանոցից նրան տեղափոխել են Երեւանի հիվանդանոցներից մեկը։ Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր