00:00:00

Աշոցքի մոտ 3-4 բալ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել

16:24, 21 օգոստոս 2019 Պատահարներ

Սույն թվականի օգոստոսի 21-ին, տեղական ժամանակով ժամը 14:20-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:20-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.070 և արևելյան երկայնության 43.960աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան՝ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ. ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժին հետևել է 2.2 մագնիտուդով մեկ հետցնցում: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր