00:00:00

Վանաձորում BMW-ն բախվել է էլեկտրասյանը. կա 4 տուժած

11:04, 21 օգոստոս 2019 Պատահարներ

Այսօր՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վանաձորում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ ժամը 07:30-ի սահմաններում BMW մակնիշի 36 AP 872 համարանիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում բախվել է էլեկտրասյանը: Վթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության մեքենաներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր