00:00:00

Սյունիքի մարզում այրվում է մոտ 60 հա բուսածածկույթ (տեսանյութ)

10:12, 21 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 20-ին, ժամը 11:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գեղի գյուղի ջրամբարի մոտ այրվում է բուսածածկույթ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 21:30-ի դրությամբ այրվում է մոտ 60 հա բուսածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 35 հրշեջ-փրկարար, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղի 30, «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 20 աշխատակից և տեղի 10 բնակիչ: Այրվում են մոտ 50-60 հա խոտածածկույթ, գիհի, կաղնու ծառեր և թփուտներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: https://www.youtube.com/watch?v=JFiXzgUlNes

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր