00:00:00

Արայի լեռան ստորոտում խոշոր հրդեհը մեկուսացվել է, բայց դեռ չի մարվել. այրվում է մոտ 1800 հա խոտածածկույթ

10:03, 21 օգոստոս 2019 Պատահարներ

Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ դեռեւս օգոստոսի 20-ի առավոտյան բռնկված հրդեհը դեռ չի մարվել: Նախ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ եւ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 18:30-ի դրությամբ վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 150 հա խոտածածկույթ: Ժամը 23:20-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության չորս օպերատիվ խումբ, հրշեջ-փրկարարական ջոկատից յոթ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու ջոկատ (ընդհանուր՝ 82 հրշեջ-փրկարար), անտառտնտեսության 18 աշխատակից եւ մոտ 75 տեղի բնակիչ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին: Կոտայքի մարզի տարածքում այրվում է մոտ 1300 հա խոտածածկույթ, իսկ Արագածոտնի մարզի տարածքում՝ 500 հա: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Նշենք, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը գիշերը Facebook-ի իր էջում հայտնել է, որ հրդեհը գրեթե մարված է, շուտով ամբողջությամբ կմարվի։ «Այս ընթացքում հրդեհի երկու օջախ էլ բռնկվեց Սաղմոսավանում, որոնք նույնպես հանգցվել են»,-նշել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր