00:00:00

Հունաստանում մասնավոր ուղղաթիռ է կործանվել, կան զոհեր

21:10, 20 օգոստոս 2019 Պատահարներ

Հունաստանում՝ Պորոս կղզուց ոչ հեռու մասնավոր ուղղաթիռ է կործանվել, հաղորդում է iefimerida.gr կայքը: Կայքի տվյալներով՝ ուղղաթիռը դուրս է եկել Աթենքի «Էլեֆտերիոսա Վենիզելոսա» օդանավակայանից: Օդաչուն կորցրել է ուղղաթիռի կառավարումը, և այն ծովն է ընկել: Հաղորդվում է, որ օդաչուից բացի ուղղաթիռում ևս երկու մարդ է եղել: Որոշ տվյալների համաձայն՝ խոսքը ռուս կնոջ և երեխայի մասին է: Վթարից ոչ ոք ողջ չի մնացել: Ականատեսներից մեկի վկայությամբ՝ ուղղաթիռը շրջվել է օդում, պայթյուն է որոտացել, այուհետև ուղղաթիռը ծովն է ընկել: Փրկարարական աշխատանքների նպատակով դեպքի վայր է ուղևորվել Super Puma ուղղաթիռը, ինչպես նաև առափնյա անվտանգության և մասնավոր նավեր: Աթենքում Ռուսաստանի դեսպանատունը պարզում է կատարածի հանգամանքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր