00:00:00

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը. կա տուժած

13:10, 20 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 19-ին, ժամը 18:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, Toyota Camry մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 33-րդ կմ-ին, Toyota Camry մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հրաչ Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 60 մ): Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Հրաչ Հ.-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, այնուհետև տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր