00:00:00

ՃՏՊ Գորիս-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

11:45, 20 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 19-ին, ժամը 18:48-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 34-րդ կմ-ին «Volvo» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ ԻԻՀ քաղաքացի Ասան Ա., ծնված 1975 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել երկաթյա արգելապատնեշին և ճանապարհից մոտ 3 մետր հեռավորության վրա կողաշրջվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը՝ Հուսեին Ռ. (ծնված 1978 թ.) հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր