00:00:00

Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում. 33–ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և տեղում մահացել

22:53, 19 օգոստոս 2019 Պատահարներ

Օգոստոսի 19-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:20-ի սահմաններում 33-ամյա Սերյոժա Գրիգորյանը իր վարած Opel Zafira մակնիշի 35 AM 858 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, վրաերթի է ենթարկել հետիոտնին: Վրաերթի ենթարկվածը շպրտվել է հանդիպակաց երթևեկելի գոտի և տեղում մահացել: Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, որից հետո դեպքի մասին տեղեկացրել է ոստիկանությանը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր